Array ( [mr_id] => 89644 [mr_node] => 78280 [mr_media] => 78068 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78068 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78068.png [media_name] => 121.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-09 14:02:21 )
Facebook Instagram Youtube
Ավստրալիայի իշխանությունը որոշել է սատկացնել մոտ 10 հազար ուղտ
Ամիսներ տևող հրդեհների պատճառով ուղտերը ծարավից ավիրում են մարդկանց տները, մեծ վնասներ հասցնում շրջակայքին, մտնում համայնքներ ու ջուր փնտրում ամենուր: Ուղտերի սպանդի պատճառը նաև այն է, որ նրանք չափազանց շատ են խմում ջուր, ինչը հիմա անհրաժեշտ է հրդեհների մարման համար:

Ավստրալիայում մոլեգնող հրդեհները մոտ 10 000 ուղտերի սպանդի պատճառ դարձան: Ավստրալայի իշխանությունը որոշումը կայացրել է հավանական վատ հետևանքներից խուսափելու համար. ամիսներ տևող հրդեհների պատճառով ուղտերը ծարավից ավերում են մարդկանց տները, մեծ վնասներ հասցնում շրջակայքին ու ջուր փնտրում ամենուր:

Ուղտերի սպանդի պատճառը նաև այն է, որ նրանք չափազանց շատ են խմում ջուր, ինչը հիմա անհրաժեշտ է հրդեհների մարման համար: Ուղտերին ուղղաթիռներից սպանում են հատուկ փորձագետները` հրազենի միջոցով:

Հրազենը գործի են դնում նաև կենգուրուների դեպքում, որոնք լուրջ այլրվածքներ ունեն: Հրդեհից ստացած վնասվածքները, որոշ դեպքերում, ճակատագրական են: 

Հրդեհին զոհ գնացած կենդանիների թիվը դեռևս հնարավոր չէ հստակեցնել. կամավորները շարունակում են սատկած կենդանիներ գտնել անտառներում: Դրանց թիվը մոտավորապես մեկ միլիարդից ավելի է: 

Վերջին տվյալով` հրդեհներից զոհվածները 25-ն են: Անտառների հետ շարունակում են այրվել նաև մարդկանց տները: Ավելի քան 2000 տուն արդեն կրակի բաժին է դարձել: