Array ( [mr_id] => 89632 [mr_node] => 78281 [mr_media] => 78069 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78069 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78069.png [media_name] => shtap-ognutyun-1-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-09 14:06:10 )
Facebook Instagram Youtube
Շտապօգնության կանչերն ավելացել են, քանի որ քաղաքացիների վստահությունն է մեծացել
Նոր տարում ավելացել է մանկական կանչերի թիվը` 798: Թունավորման դեպքերը այս ամանորին քիչ են եղել:

Տոնական օրերին շտապօգնության կանչերը ավելացել են: 1-03 հեռախոսահամարը քաղաքացիները Ամանորին հավաքել են 8146 անգամ: Հիվանդանոց է տեղափոխվել 1657 քաղաքացի: Թունավորման դեպքերը այս ամանորին քիչ են եղել: Օրինակ` ոգելից խմիչքից թունավորվել է 81 մարդ, հիվանդանոց տեղափոխվել են 34-ը:

Նոր տարում ավելացել է նաև մանկական կանչերի թիվը` 798: Հիվանդանոց է տեղափոխվել 276 երեխա: Շտապօգնության տնօրեն Թագուհին Ստեփանյանը կարծում է, որ 2019-ին զանգերը ավելացել են, քանի որ քաղաքացիների վստահությունն է մեծացել: 

2019 -ին ավելացել են նաև շմոլ գազից թունավորման դեպքերը` շտապօգնությանը դիմել է 73 մարդ: Թագուհի Ստեփանյանի խոսքով` շատ են եղել նաև անհեթեթ կանչերը; Բայց շտապօգնությունը դրանց նույնպես արձագանքել է: