Array ( [mr_id] => 89630 [mr_node] => 78283 [mr_media] => 78046 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78046 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78046.jpg [media_name] => Ukrainayi odanav copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 13:01:44 )
Facebook Instagram Youtube
Ուկրաինայի նախագահը հորդորել է օդանավի կործանման վերաբերյալ չճշտված տեղեկություններ չտարածել
Համացանցում հայտնվել են Թեհրանի մոտ ուկրաինական օդանավի կործանման պահի կադրերը: Հստակ երևում է, որ օդանավը բռնկվում է երկնքում:

Իրանը հրաժարվել է «Բոյինգ» ընկերությանը տրամադրել սև արկղերը ու սկսել է ինքնուրույն վերծանել դրանք՝ հայտարարելով, որ որոշ հատվածներ վնասված են և վերականգնել օդաչուների ամբողջ խոսակցությունն անհնար է: Սա ավելի է սրել վթարի իրական պատճառի մասին կասկածները, առավել ևս, որ Ուկրաինայում աղետի հնարավոր պատճառների թվում պաշտոնապես ներառել են ահաբեկչությունը և հրթիռային հարվածը: Գրեթե նույն ժամին Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածում էր ամերիկյան բազաներին: Թեհրանում, սակայն, կապը բացառում են: 

Ուկրաինայի նախագահը Թեհրան է գործուղել երկրի լավագույն փորձագետներին իրանցիների հետ սև արկղերը վերծանելու համար՝ հորդորելով Կանադայի վարչապետին նույնպես միանալ քննությանը: 176 ուղևորից 63-ը կանադացիներ են եղել: 

Զոհերի մեծ մասը իրանցիներ են: Թեհրանում հստակ հայտարարում են, վթարի պատճառը տեխնիկական է, պայթել է շարժիչը, օդանավը բռկնվել է երկնքում: «Ուկրաինական ավիաուղիներից» էլ վստահեցնում են, որ թռիչքից առաջ օդանավը սարքին է եղել: