Array ( [mr_id] => 89626 [mr_node] => 78284 [mr_media] => 78071 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78071 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78071.jpg [media_name] => 1000809.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-09 15:50:57 )
Facebook Instagram Youtube
Իրանագետ. Իրան-ԱՄՆ լարվածությունը չի վերացել, սառեցվել է
Հայաստանի խնդիրն է նկատել տալ, որ իրանա-ամերիկյան ճգնաժամերն անհանգստացնում են Երևանին ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև տարածաշրջանի հայ համայնքների անվտանգության մասով:

Իրանա-ամերիկյան քաոսում դեէսկալացիայի փուլ է: Բայց սա ոչ թե պատերազմի ավարտն է, այլ հետաձգումը, լարվածությունը չի վերացել, միայն սառեցվել է, համոզված են մասնագետները: Այս պահին Վաշինգտոնին և Թեհրանին թեժացում պետք չէր: 

Հակամարտությունը կշարունակվի լոկալ բախումներով: Ամերիկյան բազաների հրթիռակոծությունը պաշտոնական Թեհրանի պատասխանն էր, բայց իրանցի գեներալի սպանության վրեժը կլուծեն նաև տարածաշրջանի պրոիրանական խմբերը: 

Ճգնաժամը բացահայտեց Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունները: Ադրբեջանական լրատվականները տարածեցին արցախյան պատերազմի տարիներին գեներալ Սոլեյմանիի հայերին օգնելու մասին տեղեկությունը, նույնիսկ թե Սոլեյմանիի հետ Իրաքում սպանվել են հայեր: 

Հայաստանում նման բացահայտումներ չեղան: Հայկական արձագանքը չափավոր էր: Մասնագետները տարակարծիք են Հայաստանի ակտիվության և նախաձեռնողականության հարցում: 

Ընդհանուր հայտարարը՝ Հայաստանի խնդիրն է նկատել տալ, որ իրանա-ամերիկյան ճգնաժամերն անհանգստացնում են Երևանին՝ ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև տարածաշրջանի հայ համայնքների անվտանգության մասով: