Array ( [mr_id] => 89633 [mr_node] => 78285 [mr_media] => 77617 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77617 [media_album] => 10 [media_path] => media/2019/11/77617.jpg [media_name] => Nairi Karavarutyan Nist.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-28 16:50:07 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը վերջին օրերի ընթացքում պատրաստվել է վատթարագույնին
Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գումարվել էր անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերջին օրերի լարվածությունը թուլանում է: Նա հույս հայտնեց, որ առաջիկա օրերին իրավիճակը կհանդարտվի: Գիրգորյանի պնդմամբ՝ կառավարությունն այս օրերի ընթացքում պատրաստվել է վատթարագույնին:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գումարվել էր անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ չեն քննարկել կողմերին միջնորդություն առաջարկելու հարցը:

Գրիգորյանը հայտարարեց նաև, որ Հայաստանում տնտեսական վտանգ չկա։ Նրա պնդմամբ՝ իրենք քննարկել են սննդի անվտանգությունից մինչև անվտանգության ենթակառուցվածքների աշխատանքը և այլընտրանքային լուծումներ գտել: