Array ( [mr_id] => 89640 [mr_node] => 78286 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
1-ին և 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 000 դրամ
Փաշինյանը 2020-ը Հայաստանի համար հայտարարել է զբոսաշրջային տարի: Տնտեսվարողների մի մասը շարունակում է ՀԴՄ կտրոն չտրամադրել: Վարչապետը նաև խոսել է ծխախոտի մնացորդը գետնին չգցելու մշակույթի մասին:

Նիկոլ Փաշինյանը 2020 թվականը Հայաստանի համար հայտարարեց զբոսաշրջային տարի: Ըստ նրա՝ ամանորի միջոցառումների պատկերը ցույց տվեց, որ զբոսաշրջիկների թիվը Հայաստանում աճել է: Կառավարության ղեկավարը հայտարարեց՝ եկող նոր տարվա միջոցառումների նախապատրաստական աշխատանքը պետք է շուտ սկսել:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանրապետությունում պետք է բարձրացնել սպասարկման որակը: Պետք է սկսել տաքսու վարորդներից: Հայաստանում պետք է բարձր մակարդակի հասցնել զուգարանների սանիտարական և քաղաքաշինական նորմերը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ ահազանգեր են ստանում, որ տնտեսվարողների մասը շարունակում է ՀԴՄ կտրոններ չտրամադրել: Վարչապետը ՊԵԿ նախագահի հետ քննարկել է՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա՝ վարչական վարույթ սկսելու խնդիրը: 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդտեղ խնդիր կա, քանի որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը համատարած անվավեր են ճանաչվում դատարաններում: Նա տեղեկացրեց, որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան և իրենք դա կանեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» կարգախոսին ու դրա վերաբերյալ մեկնաբանություններին: 

Այս հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 000 դրամ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:

Նիկոլ Փաշինյանը առավոտյան տեսել է, որ կառավարության աշխատակիցը շենքի դիմաց, մեքենայից դուրս է եկել ծխել ու ծխախոտի մնացորդը նետել է գետնին:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով Ճանապարհային ոստիկանությունը ծրագիր է ստեղծել, երեք-չորս ամսից ծրագիրը պատրաստ կլինի և քաղաքացիները հնարավորություն կունենան արձանագրել խախտումները: