Array ( [mr_id] => 89639 [mr_node] => 78287 [mr_media] => 78072 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78072 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78072.jpg [media_name] => դատ_3.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-09 16:17:13 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործ. Փաստաբանները ներկայացրել են քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ
Դատական հաջորդ նիստը հունվարի 14-ին է։ Պաշտպանները կշարունակեն ներկայացնել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ:

Մարտի մեկի գործով նիստին Սեյրան Օհանյանի փաստաբանը ներկայացրեց միջնորդություն՝ դադարեցնել պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը: 

Նույն միջնորդությունն արեց նաև Յուրի Խաչատուրովի փաստաբանը: Պաշտպանը նկատեց, մանրամասն ուսումնասիրել է գործը, մեղադրանքը, բայց չի տեսել, թե որտեղ են պաշտպանյալի անգործությունը կամ գործողությունները, որոնք նպաստել են իշխանության յուրացմանը

Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն պաշտպանական կողմի բոլոր փաստաբանները ներկայացնելու են: Որոշվեց, որ բոլորի միջնորդությունները նույն ժամանակահատվածում կներկայացվեն, որպեսզի որոշումն էլ լինի մեկը: Մեղադրող կողմը հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ տեսակետ չհայտնեց: 

Նիստն ընդհատվեց, երբ Մարտի մեկի իրավահաջորդներից մեկը իր խոսքում, պաշտպանական կողմի կարծիքով, սպառնալիքներ հնչեցրեց՝ հայտարարելով, որ մեղադրյալները կարող են հայտնվել իրենց կարգավիճակում: 

Խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահը հարցրեց՝ դատավորը բարկանո՞ւմ է իրենց վրա: Դատավոր Դանիբեկյանը հիշեցրեց՝ նիստը ձայնագրվում է, կարող են նորից լսել, հասկանալ: Լեզվակռիվ սկսվեց նաև ապակուց այս կողմ: 

Դատական հաջորդ նիստը հունվարի 14-ին է։ Պաշտպանները կշարունակեն ներկայացնել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ: Կլինի նաև նոր միջնորդություն Քոչարյանի փաստաբաններից՝ ինքնաբացարկի պահանջ դատավորին: Պաշտպանների խոսքով՝ այս անգամ Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկը պահանջում են նոր հիմքով: