Array ( [mr_id] => 89643 [mr_node] => 78290 [mr_media] => 78075 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78075 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78075.png [media_name] => 80309945_2661932083874310_6688371185001955328_o.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-09 17:17:27 )
Facebook Instagram Youtube
Ամբողջ տարվա ընթացքում «Արմենիա TV»-ն պահպանել է բացարձակ առաջատարի դիրքը
«Արմենիա TV»-ն տարիներ շարունակ հաստատուն և միակ առաջատարն է նաև տոնական օրերին:

«Արմենիա TV»-ն 2019-ը սկսեց և ճանապարհեց բացառիկ դիտելիությամբ ու վարկանիշով: Ամփոփելով հեռուստատարին` «Արմենիա» հեռուստաընկերությունը փրայմ թայմում և օրավ մյուս ժամերին կրկին բացարձակ առաջատար է. հեռուստադիտողներն ամբողջ տարի նախընտրել են դիտել «Արմենիա TV»-ի հեռուստաարտադրանքը: 

Դեկտեմբերի 31-ին` տոնական գլխավոր եթերը հեռուստադիտողներն անցկացրել են «Արմենիա TV»-ի հետ: Թողարկումների դիտելիությունն ամբողջ օրվա ընթացքում երկրի ամբողջ տարածքում մոտ երեսուն շեյր է եղել, ինչը նշանակում է, որ բոլոր միացված հեռուստացույցների 30 տոկոսի էկրանին «Արմենիա TV»-ի ամանորի թողարկումներն են եղել: 

«Արմենիա TV»-ն տարիներ շարունակ հաստատուն և միակ առաջատարն է նաև տոնական օրերին: Հունվարի 1-7-ի տոնական թողարկումները, երաժշտական և հումորային ծրագրերը, ֆիլմերի և համերգների հեռուստատեսային պրեմիերաներն ապահովել են հեռուստաընկերության բացարձակ առաջատարի դիրքը: 

Հեռուստադիտողները 2019 թվականը ճանապարհել են վարչապետի ամանորի ուղերձով: Ամբողջ Հայաստանում հեռուստադիտողների մեծ մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորի ելույթը նախընտրել է դիտել հենց «Արմենիա TV»-ի եթերում: 

2019-ի ամենադիտվող և առաջատար հեռուստաալիքը 2020-ին խոստանում է նոր նախագծերով և ձևաչափերով հագեցած եթերացանց: