Array ( [mr_id] => 89650 [mr_node] => 78296 [mr_media] => 78050 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78050 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78050.jpg [media_name] => l-ARFh7iEWyy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 14:38:58 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ-ն, Կանադան և Մեծ Բրիտանիան ուկրաինական օդանավի կործանման մեջ մեղադրում են Իրանին
Իրանը կտրականապես հերքել է և ամերիկացիներին ու կանադացիներին հրավիրել մասնակցել քննությանը:

Միացյալ Նահանգների նախագահը, Կանադայի վարչապետը և Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը գրեթե միաժամանակ Իրանին մեղադրել են ուկրաինական օդանավը պատահաբար խոցելու մեջ: Կանադայի վարչապետը հայտարարել է, որ ըստ գործընկեր երկրների և իրենց հետախուզական տվյալների, ուղևորատար օդանավը Իրանը խոցել է ամերիկյան բազաների վրա հրթիռներ նետելու ժամանակ: Իրանը կտրականապես հերքել է և ամերիկացիներին ու կանադացիներին հրավիրել մասնակցել քննությանը: Օդանավը կործանվել էր Թեհրանի մոտ 2 օր առաջ, զոհվել էր 176 մարդ: