Array ( [mr_id] => 89683 [mr_node] => 78299 [mr_media] => 78081 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78081 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78081.jpg [media_name] => 2014_ManAcc_Budgeting_154068658.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-10 14:32:58 )
Facebook Instagram Youtube
Շրջանառության հարկ վճարելու հայտարարությունն ընդունվում է մինչև փետրվարի 20-ը
Հանրային սննդի ոլորտի այն ընկերությունները, որոնք ցանկանում են գործել Շրջանառության հարկի համակարգում, բայց չեն համապատասխանում բոլոր չափանիշներին, հարող են ներկայացնել հայտարարություն՝ նշելով, թե որ պայմանին չեն բավարարում:

Հանրային սննդի ոլորտում շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված ժամկետներում հայտարարություն ներկայացնելու դեպքում հարկը կհաշվարկվի 6%: Կոշիկի արտադրությամբ զբողվող տնտեսվարողների համար կսահմանվի 3.5 տոկոս: 

Հանրային սննդի ոլորտի այն ընկերությունները, որոնք ցանկանում են գործել Շրջանառության հարկի համակարգում, բայց չեն համապատասխանում բոլոր չափանիշներին, հարող են ներկայացնել հայտարարություն՝ նշելով, թե որ պայմանին չեն բավարարում: Հանրային սննդից բացի նաև այլ ոլորտում գործելու կամ այլ ակտիվներ օտարելու դեպքում շրջանառության հարկը հաշվարկվելու է 20%: 

Այն պահին, երբ հանրային սսնդի ոլորտում տնտեսվարողի շրջանառությունը գերազանցում է 115 մլն դրամը, կամ որևէ այլ պատճառով ընկերությունը դուրս է մնում հարկման այդ դաշտից, ՊԵԿ-ը հորդորում է 20 օրվա ընթացքում ներկայացնել հայտարարություն՝ նշելով, թե հարկային տարվա ընթացքում ո՞ր պահից և ո՞ր պահանջին են դադարել բավարարել: 

Շրջանառության հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը տնտեսվարողները պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 20-ը: Իսկ նոր ստեղծվողները գրանցվելուց հետո 20-օրյա ժամկետում: