Array ( [mr_id] => 89661 [mr_node] => 78300 [mr_media] => 78050 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78050 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78050.jpg [media_name] => l-ARFh7iEWyy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 14:38:58 )
Facebook Instagram Youtube
Արևմուտքն առաջ է քաշում Իրանում ուկրաինական օդանավը պատահաբար խոցելու վարկածը
Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ հրթիռի վարկածը չի հաստատվել, բայց չի էլ հերքվել:

Կանադայի վարչապետի սենսացիոն հայտարարությունը ցնցել է զոհերի հարազատներին: Ուկրաինական օդանավը, հնարավոր է, պատահաբար պայթեցրել է Իրանը: Նույն պահին Իրանը հրթիռակոծում էր ամերիկյան բազաները Իրաքում: 

«Նյու Յորք Թայմսը» տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ սա ապացուցում է իրանական հրթիռի հարվածը: 

Կանադայի վարչապետի վարկածը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը: Նույնը պնդում են Ավստրալիայում: Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ինքն ունի իր կասկածները, բայց հստակ չի ասել, թե ինչ նկատի ունի: 

Իրանում այս հայտարարությունները հոգեբանական ճնշում են որակել ու շեշտել՝ իրանական հրթիռը կապ չունի: Թեհրանը քննությանը մասնակցելու է հրավիրել «Բոյինգի» ամերիկացի ներկայացուցիչներին, ամերիկացի փորձագետներին, նաև կանադացիներին, ուկրաինացիներին՝ ցուցադրելով, որ թաքցնելու որինչ չունի: 

Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ հրթիռի վարկածը չի հաստատվել, բայց չի էլ հերքվել: 2 օր առաջ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել էր 176 մարդ: