Array ( [mr_id] => 89686 [mr_node] => 78301 [mr_media] => 78082 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78082 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78082.jpg [media_name] => 1111111-n156578-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-10 14:44:38 )
Facebook Instagram Youtube
Փորձագետ. Սկսվել է Իրան-ԱՄՆ հակամարտության ռազմավարական մանևրումների փուլը
Իրան-Միացյալ Նահանգներ ռազմավարական մանևրումներում և Թեհրանի ձևակերպումներում իրանագետն ուշադրություն է դարձնում մանրուքներին: Տարածաշրջանում ոչ թե ամբողջությամբ բացառել ամերիկյան ներկայությունը, այլ կրճատել այն:

Թեհրանում օդանավի կործանումը խիստ զգայուն հարց է և պատճառների մասին հայտարարությունները պետք է հնչեն բացառապես փաստերի հիմքով: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ նախկինում եղել են դեպքեր, երբ օդանավի կործանումը տեղավորվել է քաղաքականության ու քարոզչության արանքում: 

Իրան-Միացյալ Նահանգներ ռազմավարական մանևրումներում և Թեհրանի ձևակերպումներում իրանագետն ուշադրություն է դարձնում մանրուքներին: Տարածաշրջանում ոչ թե ամբողջությամբ բացառել ամերիկյան ներկայությունը, այլ կրճատել այն: Եվ դա անել առաջին հերթին Իրաքի տարածքում, որտեղ Միացյալ Նահանգները խոցեց Իրանի գեներալին: Իրաքի տարածքում եղած ամերիկյան բազաները հրթիռակոծելով՝ Թեհրանը վրեժ լուծեց: Այսինքն՝ պատերազմն Իրաքի տարածքում է: 

Այս ամենից փորձում է օգտվել Թուրքիան: արտգործնախարար Չավուշօղլուին ուղարկել են Իրաք և այնտեղից հայտնում են՝ այս դժվար պահին Իրաքի կողքին են ու տարածաշրջանում օտար ուժ չպետք է լինի: 

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սկսել է ավելի ինտենսիվ իրականացվել բանակի միջոցով: Սիրիա ներխուժումից մինչև Լիբիա զորք ուղարկելը: Եվ միայն այսքանը բավական էր, որ Թուրքիան միանա Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության դեմ արշավին: 

Եվ սա, ըստ թուրքագետի, առնվազն թուրքական բանակի գլխավոր շտաբի և Էրդողանի մերձակա շրջանակի հաշվարկն է: