Array ( [mr_id] => 89677 [mr_node] => 78302 [mr_media] => 78092 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78092 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78092.jpg [media_name] => Arpi - Byurakani astxaditaran copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-10 15:39:58 )
Facebook Instagram Youtube
Բյուրական աստղադիտարանի տնօրենն առանձնացրել է 2 կարևոր ձեռքբերումներ
Աստղագիտությունը հայ երիտասարդներին հետաքրքրում է՝ վստահեցրել է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Բյուրականի աստղադիտարանի 40 գիտաշխատողներից 12-ը երիտասարդներ են: Աստղագիտությունը հայ երիտասարդներին հետաքրքրում է՝ վստահեցնում է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Հայաստանի գիտական ամենախոշոր հիմնարկներից մեկը համագործակցում է 43 երկրի կենտրոնների հետ: Անցնող տարում աստղադիտարանի գիտաշխատողները ունեցել են 60 գործուղում:

Արեգ Միքայելյանը նշեց անցած տարվա երկու կարևոր ձեռքբերումները: Առաջին. Համբարձումյանի միջազգային մրցանակից այսուհետև պարտադիր 100 հազար դոլար կստանան հայաստանցի գիտնականները: Երկրորդ՝  աստղադիտարանը կտնօրինի Սանկ Պետերբուրգի համալսարանի աստղադիտարանը, որը 50-ականներին Բյուրականում հիմնադրել է Վիկտոր Համբարձումյանը:

2020-ը Բյուրականի աստղադիտարանի համար նախապատրաստական է լինելու: Պատրաստվելու են 75 -ամյակին, որ կնշեն հաջորդ տարի: Մինչև այդ կհրատարակեն գրքեր, կկազմակերպեն միջազգային գիտաժողովներ: