Array ( [mr_id] => 89678 [mr_node] => 78303 [mr_media] => 78091 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78091 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78091.jpg [media_name] => Manu - Lezvi komite.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-10 15:39:58 )
Facebook Instagram Youtube
40 վարչական վարույթ՝ ոչ հայերեն ցուցանակների համար. Լեզվի կոմիտեն հարուցել է վարչական վարույթներ
Մոտ 100 կազմակերպության, բուհի, պետական կառույցի էլ ուղարկել է իրազեկող գրություններ: Քաղաքացիները ևս ակտիվ են, երեք հարյուրից ավելի գրավոր հարցում են արել ու հազար անգամ զանգել տեսչություն՝ իրենց լեզվական հարցերի պատասխանները ստանալու:

40 վարչական վարույթ՝ ոչ հայերեն ցուցանակների համար: Լեզվի տեսչությունն ավելի ուշադիր է: Մոտ 100 կազմակերպության, բուհի, պետական կառույցի էլ ուղարկել է իրազեկող գրություններ: Քաղաքացիները ևս ակտիվ են, երեք հարյուրից ավելի գրավոր հարցում են արել ու հազար անգամ զանգել տեսչություն՝ իրենց լեզվական հարցերի պատասխանները ստանալու: 

Լեզվի տեսչությունն արդեն պոպուլյար է նաև սոցցանցերում: Կոմիտեն հրապարակել է 25 հորդորակ՝ ո՛ր դեպքում, ո՛ր բառն ու արտահայտությունը ճիշտ օգտագործել: Ամեն մի հորդորակն ունի 4000 ից ավելի դիտում: Կոմիտեի գլխավոր լեզվական խնդիրներից մեկն էլ թարգմանչական միասնական կանոնների բացակայությունն է: Որքան թարգմանիչ ու հրատարակչություն, այդքան՝ թարգմանչական նոր տերմին, ոճ ու բառապաշար: 

Կոմիտեն հրատարակել է նաև այօրվա հայերենը նախագիծը: Հայերենի նորաբանությունները տարածելու համար ստեղծվել է 18 հազար բառահոդվածով շտեմարան: