Array ( [mr_id] => 89679 [mr_node] => 78304 [mr_media] => 78086 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78086 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78086.jpg [media_name] => 28757_hamazgayin_tatron_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-10 15:07:26 )
Facebook Instagram Youtube
Համազգայինի թատերախումբը հույս ունի նորակառույց շենքում առաջին ներկայացումը խաղալ տարեվերջին
Համազգային թատրոնի շենքի կառուցման աշխատանքները հասել են տանիքին: Համազգայինում 2020-ի թատերաշրջանը կբացվի հունվարի 13-ին:

Համազգային թատրոնում 2019-ը հաջողված են համարում: Թատրոնն անցնող տարում բեմադրել է 7 նոր ներկայացում և ութ թատերականացված ընթերցումներ: Սա նոր ձևաչափ է, որի ընթացքում դերակատարները ժամանակակից պիեսներ են ընթերցում, իսկ դրան հետևում է հանդիսատեսի հետ քննարկումը: 

2019-ին համազգայինի դերասանները հյուրախաղեր են ունեցել արտասահմանում, Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում: 2020-ն, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի` արված աշխատանքի պտուղները վայելելու տարի կլինի: 

Համազգային թատրոնի շենքի կառուցման աշխատանքները հասել են տանիքին: Թատրոնում հույս ունեն, որ հանդիսատեսը տարեվերջին կկարողանա այնտեղ ներկայացում դիտել: Լուսային, հնչյունային սարքավորումների, բեմի մեխանիկական հատվածը մոտավոր հաշվարկով կարժենա 500 հազար դոլար: 

Համազգային թատրոնի տնօրենը համոզված է, որ պետությունը թատրոններից ֆինանսական հաշվետվությունից բացի պետք է նաև ստեղծագործական հաշվետվություն պահանջի: Որակը վերահսկող օղակ չկա: Համազգայինում 2020-ի թատերաշրջանը կբացվի հունվարի 13-ին: