Array ( [mr_id] => 89676 [mr_node] => 78305 [mr_media] => 78093 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78093 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78093.jpg [media_name] => Davo - Abxazia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-10 15:39:58 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական ճգնաժամ Աբխազիայում՝ ցուցարարները գրավել են նախագահի նստավայրն ու զինապահեստը
Նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարներ ներխուժել են նախագահական նստավայր, ներթափանցել են տարածքի զինանոց:

Աբխազիայում իրավիճակը կտրուկ լարվեց, երբ ցուցարարները գրավեցին նախագահական նստավայրը: Ժամեր անց պարզվեց, որ նրանք ներխուժել են նստավայրի զինապահեստ: Ընդդիմության հետ բանակցություն է սկսվել, ցուցարարները վերադարձրել են զենքերը: 

Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը: Սեպտեմբերին նախագահ էր վերընտրվել Ռաուլ Խաջիմբան: Ընդդիմադիր թեկնածուն պարտվել էր նվազագույն տարբերությամբ ու դիմել էր դատարան, որը հրաժարվել էր քննել նոր ընտրության նրա պահանջը: Նախօրեին, սակայն, պարզվել էր, որ դատարանը այն նորից է քննելու: Նախագահը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: 

Խորհրդարանում քվեարկել են ու նախագահին կոչ արել հրաժարական տալ, նա հրաժարվել է ու հատուկ ուղերձով դիմել ժողովրդին: 

Պատգամավորները, սակայն, համոզում են նախագահին հրաժարական տալ:, քանի որ այլ ելք այլևս չեն տեսնում 

Աբխազիայի ուժայինների կարծիքը կիսվել է: Բանակը պնդում է, որ ուժ չի կիրառելու, անվտանգության խորհուրդը, սակայն, ոչինչ չի բացառել: Աբխազիայի անկախությունը ճանաչած Ռուսաստանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես օրենքի շրջանակում: