Array ( [mr_id] => 89688 [mr_node] => 78308 [mr_media] => 78089 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78089 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78089.jpg [media_name] => d55a7b90_1989_11e8_a4d7_7f47b8de9439-770x510-668x334-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-10 15:35:27 )
Facebook Instagram Youtube
Ինչու է փակվում Մարալիկի ծննդատունը՝ առողջապահության ոլորտի պատասխանատուները նշել են պատճառները
Ծննդատունը փակելու պատճառներից մեկն էլ մահվան դեպքերը կանխելն է:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների ասուլիսը պատճառների կամ պատճառաբանությունների թվարկում էր, թե ինչու պետք է փակել Մարալիկի ծննդատունը: Եվ ոչ մի առաջարկ, որ խնդիրը դրան չհասնի: Այստե՛ղ էլ նշեցին, որ մի քանի համայնք սպասարկող Մարալիկի ծննդատանը նվազել են ծնունդները 50-ով, որ վատ վիճակում են հիմնարկի ենթակառուցվածքները, և որ չկան կադրեր:

Վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետը հայտարարեց՝ ծննդատունը փակելը խելամիտ որոշում է: Մարալիկի ու 17 համայնքների բնակիչներին ավելի հարմար է գնալ Գյումրի կամ Արթիկ: Հարցերից պարզ դարձավ, որ նախարարությունը չի քննարկել՝ ինչպես անել, որ որակյալ մասնագետը ցանկանա՛ աշխատել մարզային հիմնարկում: Լրագրողներն են հուշում՝ գուցե խրախուսելու համար վճարման մոդելը վերանայե՞ն: 

Ծննդատունը փակելու պատճառներից մեկն էլ մահվան դեպքերը կանխելն է: 

Մարալիկի ծննդատանը 2019-ին 106 երեխա է ծնվել. 50 երեխայով քիչ, քան 2015-ին: 150-ը գնացել են մյուս մարզերի ծննդատներ: Պատկերը վերլուծած մասնագետը հայտնում է, որ այդ 150-ի կեսը Մարալիկում էլ կծննդաբերեր, եթե միջհամայնքային ճանապարհներ լինեին: 

Առողջապահության պատասխանատուները հայտարարում են, որ Մարալիկը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ փակման եզրին է: Այս պահին ինը հիմնարկի մասին է խոսքը՝ Արագածավանի, Նաիրիի, Ծաղկահովիտի, Աչաջուրի, Արտենիի, Արծվաբերդի: Արդեն ինքնալուծարվել են Ջերմուկի և Գառնիի հիմնարկները. ինչպես նշվում է՝ խելամիտ են գտնվել: