Array ( [mr_id] => 89687 [mr_node] => 78309 [mr_media] => 78094 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78094 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78094.jpg [media_name] => image_750x_5e184234b92a8.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-10 16:45:21 )
Facebook Instagram Youtube
ՄԻՊ աշխատակազմը խախտումներ է հայտնաբերել անօթևանների ժամանակավոր կացարանում
Խախտումները Արման Թաթոյանը կներկայացնի իրավապահներին։

Վարդաշեն` անօթևանների ժամանակավոր կացարան։ 1 տանիք՝ 100 անօթևան։ Պայմանները վատն են, բայց բնակիչները չեն դժգոհում՝ համենայնդեպս տեսախցիկի առաջ։

Դժգոհության տասնյակ պատճառներ արձանագրեց մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Հանս Քրիստիան Կոֆոեդ հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան այցը չհայտարարված էր։

Պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է ու պարզել՝ անօթևանների պահման պայմանները բավարար չեն; Առանձին թեմ է Կացարանի սանիտարահիգիենիկ վիճակը։

Նկարահանման ժամանակ մաքրում են կենտրոնի զուզարանները։ Տնօրենն ու աշխատակիցները վստահեցնում են, որ մաքրությունն իրենց ամենօրյա աշխատանքն է։

Կացարան այցելած բժիշկներն ու իրավաբանները անօթևանների հետ առանձնազրույցին են ունեցել։ Եղել են դժգոհություններ, որ լողանալու հնարավորություն տրվում է շաբաթը 1 անգամ ՝ ընդամենը 20 րոպե։

Անօթևանների կացարանի բնակիչների հաջորդ մեծ բողոքը թոշակների թեմայով է: 

Շավարշ Խաչատրյանը վստահեցնում է, որ խոսել է թոշակառուների և աշխատակիցների հետ. նման խնդիր չկա: Նա ենթադրում է, որ պաշտպանի աշխատակազմը զրուցել է հոգեկան խնդիրներ ունեցող անօթևանը հետ։

Արման Թաթոյանը վստահեցնում է ՝ շահառուների հետ զրուցում են մասնագետները և իրենց համար կարևոր է յուրաքանչյուր տեղեկություն։ 

Պաշտպանների անակնկալ այցի ժամանակ այս պահեստում ժամկետանց սնունդ կար. այդ մասին փաստում են լուսանկարները։ Տնօրենը վստահեցնում է՝ սնունդն իրենց թարմ է. մեկ բացառությամբ։

Զինվորի համար նախատեսված գուլպաները հայտնաբերվել են այս սենյակում; Մարդու իրավունքների պաշտպանը հարցն արդեն քննարկել է գլխավոր դատախազի հետ։ Խախտումները Արման Թաթոյանը կներկայացնի իրավապահներին։