Array ( [mr_id] => 89695 [mr_node] => 78310 [mr_media] => 78095 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78095 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78095.jpg [media_name] => Noro - Arcax copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-11 12:18:40 )
Facebook Instagram Youtube
Արցախի առաջնորդարանում ստորագրվել է համերաշխության հայտարարություն
Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հորդորում է ընտրապայքարի ընթացքում լինել համերաշխ:

Արցախի թեմի առաջնորդը առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներիկայացրած քաղաքական ուժերի և նախագահի հավանական թեկնածուների հետ զրուցելու մտադրության մասին հայտարարել էր Սուրբծննդյան պատարագի ավարտին: Օրեր անց՝ հանդիպումը կայանում է: Արցախի հոգևոր առաջնորդը հորդորում է ընտրապայքարի ընթացքում լինել համերաշխ:

Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղ և ոչ թե պառակտված. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը քաղաքական ուժերին և գործիչներին կոչ է անում պատասխանատվություն ստանձնել՝ դա ապահովելու համար:

Արցախում համապետական ընտրությունները նախատեսվում են մարտի վերջին: Առաջին անգամ՝ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նույն օրը: