Array ( [mr_id] => 89723 [mr_node] => 78311 [mr_media] => 78096 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78096 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78096.png [media_name] => webzarif.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-11 12:22:21 )
Facebook Instagram Youtube
Մոհամադ Ջավադ Զարիֆ. Օդանավի կործանման պատճառը մարդկային սխալն էր
Նշվում է, որ օդանավը հարվածի տակ է հայտնվել, քանի որ շատ մոտ է թռել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական օբյեկտին:

Սենսացիոն նորություն Իրանում ուկրաինական օդանավի կործանման մասին: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրենք են խոցել Ուկրաինական օդանավը, պատահաբար՝«մարդկային սխալի» հետևանքով: Նշվում է, որ օդանավը հարվածի տակ է հայտնվել, քանի որ շատ մոտ է թռել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական օբյեկտին: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ դա տեղի է ունեցել «մարտական բարձր պատրաստականության պայմաններում»՝ կապված Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա հրթիռային հարվածների ամերիկյան հնարավոր պատասխանի հետ: Իրանի նախագահն ու արտգործնախարարը խորին ափսոսանք, ներողություն ու ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին: Օդանավը, որում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել էր հունվարի 8-ի առավոտյան: Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է ձեռնարկել բոլոր միջոցառումներն ուկրաինական ինքնաթիռի խոցման փոխհատուցման համար: