Array ( [mr_id] => 89710 [mr_node] => 78312 [mr_media] => 78097 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78097 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78097.jpg [media_name] => Davo Abxazia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-11 12:24:10 )
Facebook Instagram Youtube
Աբխազիայի դատարանը չեղարկել է ընտրության արդյունքի մասին որոշումը
Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրության մասին: Դա նշանակում է, որ երկրում նորից նախագահ կընտրեն, ինչը ընդդիմության պահանջն էր: Նախօրեին Սուխում էր ժամանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը: Ցուցարարները գրավել էին Աբխազիայի նախագահի նստավայրը և զինապահեստը: Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը, ինչին կողմ է նաև խորհրդարանը:

Աբխազիայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Սուխում է ժամանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը: Նա հանդիպել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ, որի հրաժարականն են պահանջում ընդդիմադիրները: 

Րոպեներ անց, Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է սեպտեմբերին կայացած նախագահի ընտրության արդյունքը ու բավարարել ընդդիմության հայցը: 

Պարտված թեկնածուն գոհ է, նա նույնպես նախագահի նստավայրի մոտ էր, չնայած ըմբոստության ու շենքը զինապահեստի հետ գրավելու նախաձեռնողը չէր: 

Ռուսաստանից ժամանած անվտանգության խորհրդի ներկայացուցիչը շարունակել է հանդիպումները: Հիմա Աբխազիայում պետք է հաստատվի նախագահի արտահերթ ընտրության օրը: Ընդդիմությունը, սակայն, պահանջում է նաև նախագահի անհապաղ հրաժարականը: