Array ( [mr_id] => 89705 [mr_node] => 78315 [mr_media] => 78100 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78100 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78100.png [media_name] => 214.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-11 12:42:16 )
Facebook Instagram Youtube
Վանաձորում այրվել է հանրակացարանի 4-րդ հարկի սենյակներից մեկը
Հրդեհ է բռնկվել Վանաձորի Ուսանողական փողոցում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Փրկարարները ծխապատ գոտուց տարհանել են 10 բնակչի: Նրանցից մեկը հոսպիտալացվել է: Վանաձորի բուժկենտրոնի բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Պարզվել է, որ այրվել է հանրակացարանի 4-րդ հարկի սենյակներից մեկը՝ ամբողջ գույքով։ Վանաձորի քաղաքապետը հայտնել է, որ մինչև հրդեհի հետևանքների վերացումն անօթևան մնացած մարդկանց կապահովեն կացարաններով:

Վանաձորի Ուսանողական փողոցի 14-րդ հանրակացարանային շենքի հրդեհի մասին ահազանգը 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է ժամը 17:40-ին: Դեպքի վայր է ժամանել Լոռու մարզի հրշեջ-փրկարարական խմբի 3 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և շտապօգնության բրիգադներ:
Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 10-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաների: Բնակիչներից շատերը ծխահարվել են: Վանաձորի հիվանդանոցի բժիշկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: 
Լոռու մարզի հրշեջ-փրկարարները կանխել ու մարել են հանրակացարանի 4-րդ հարկի հրդեհը: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: