Array ( [mr_id] => 89739 [mr_node] => 78318 [mr_media] => 78104 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78104 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78104.png [media_name] => դֆնդֆնդ.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-11 12:55:25 )
Facebook Instagram Youtube
ԿԳՄՍ-ն տեղեկացնում է պատմամշակութային շենքերում ապրելու կանոնների մասին
Իրազեկման արշավը սկսվել է դեկտեմբերին: Սյունիքի, Վայոց ձորի ու Արարատի մարզերից հասել են Երևան: Հետո էլ կշարունակեն մյուս մարզերում:

Առաջին դուռը, որ Արայիկ Հարությունյանը թակեց, օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի տան դուռն էր: Կառույցը պատմամշակութային ժառանգություն է, որտեղ այժմ ապրում են երգչուհու ժառանգները: Արայիկ Հարությունյանը հենց նրանց էլ հանձնեց նամակը` փակ ծրարով: Այն տեղեկացնում է նման շենքերում ապրելու կամ աշխատելու, տարածքն օգտագործելու պայմանների մասին:

Հաջորդ հասցեն Գրողների միությունն էր: Նամակը հանձնեցին Էդվարդ Միլիտոնյանին:

Իրազեկման արշավը սկսվեց դեկտեմբերին: Սյունիքի, Վայոց ձորի ու Արարատի մարզերից հասան Երևան: Հետո էլ կշարունակեն մյուս մարզերում:

Արշավի առաջին օրը Երևանում ավարտվեց պատմամշակութային երկու հասցեների այցելությամբ: Իրազեկման ակցիային կմինան նաև կամավորներ ու մասնագիտական բուհերի ուսանողներ: