Array ( [mr_id] => 89708 [mr_node] => 78319 [mr_media] => 78050 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78050 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78050.jpg [media_name] => l-ARFh7iEWyy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 14:38:58 )
Facebook Instagram Youtube
Իրանը խոստովանեց. Ուկրաինական օդանավը խոցել է իրանական հրթիռ
Դեպքի վայրում են ուկրաինացի 45 փորձագետներ, Իրանը հրավիրել է նույնիսկ ամերիկացիներին ու խոստացել փոխհատուցել զոհերի հարազատներին:

Կանադայի վարչապետը ճիշտ էր: Դոնալդ Թրամփը՝ նույնպես: Իրանի զինված ուժերում ծառայողական քննությունը պարզել է, որ ողբերգության պատճառը մարդկային սխալն է եղել: Ուկրաինական օդանավը խոցել են նույն պահին, երբ հրթիռներով պայթեցնում էին Իրաքում ամերիկյան բազաները: 

Ուկրաինայի նախագահն առաջինն է արձագանքել: Վլադիմիր Զելենսկին ուզում է, որ Իրանը պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցի զոհերի հարազատներին:

Դեպքի վայրում են ուկրաինացի 45 փորձագետներ, Իրանը հրավիրել է նույնիսկ ամերիկացիներին ու խոստացել փոխհատուցել զոհերի հարազատներին: Օդանավը խոցվել էր 3 օր առաջ, երբ ամերիկյան բազաները հրթիռակոծելով Իրանը լուծում էր լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրեժը: