Array ( [mr_id] => 89718 [mr_node] => 78321 [mr_media] => 78106 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78106 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78106.jpeg [media_name] => capture.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-11 14:25:32 )
Facebook Instagram Youtube
Անձյուն և տաք ձմռան վտանգներն ու անհանգստությունները
Բերքի համար անհանգստությունը, մասնագետների գնահատմամբ, վաղ է:

Տաք և անձյուն ձմեռը մտահոգում է գյուղատնտեսներին: Ըստ կանխատեսումների՝ հունվարի 15-ին ջերմաստիճանը նույնիսկ բարձրանալու է: Արտակարգ իրավիճակների նախարարությունում, սակայն, լավատես են: Թեև ջերմաստիճանը մոտ 4 աստիճանով բարձր է նորմայից, օդերևութաբանները մտահոգվելու պատճառ չեն տեսնում, քանի որ գիշերն այն զրոյից ցածր է:

Գյուղատնտեսության համար հիմնական մտահոգությունը ձյան ծածկույթի բացակայությունն է: Այն կարող է անդրադառնալ աշնանացան ցորենի բերքատվության վրա: Ձյան շերտի բարձրությունը լեռնային գոտիներում անցած տարվա համեմատ քառակի քիչ է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկ ընդհանրապես չկա։

Հրաչ Բերբերյանը զգուշացնում է մեկ այլ խնդրի մասին: Քիչ ձյան պատճառով ջրամբարները բավարար ջուր չեն կուտակել, սակայն դրա համար էլ անհանգստանալը դեռ վաղ է:

Տաք եղանակի պատճառով մարզերում կան բողբոջած ծառեր: Երևույթը համատարած չէ և մասնագետները հորդորում են չանհանգստանալ:

Այս օրերին ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ. կլիմայական նորմայից 3-5 աստիճան: Մինչև հունվարի 15-ը գիշերային ջերմաստիճանները զրոյից ցածր կլինեն: Մարզերում ու հատկապես լեռնային շրջաններում գիշերը օդի ջերմաստիճանը հասնում է մինուս 14-ի: