Array ( [mr_id] => 89727 [mr_node] => 78323 [mr_media] => 78109 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78109 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78109.jpg [media_name] => 4d9b10f0cc75294aef1b8bfbd73aa6d9.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-11 14:59:57 )
Facebook Instagram Youtube
Գրիպի Ա H1N1 ենթատեսակից Հայաստանում գրանցվել է մահվան դեպք
Հայաստանի բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ, վերակենդանացման բաժանմունքներում է 31 հիվանդ՝ մեծ մասը մինչև 5 տարեկան երեխաներ:

Հայաստանում գրիպից մահվան դեպք է գրանցվել։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը: Հայաստանի բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ, վերակենդանացման բաժանմունքներում է 31 հիվանդ՝ մեծ մասը մինչև 5 տարեկան երեխաներ: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևանի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժ: