Array ( [mr_id] => 89736 [mr_node] => 78327 [mr_media] => 78111 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78111 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78111.jpg [media_name] => Nairi - @nkac axjik copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-11 16:39:41 )
Facebook Instagram Youtube
Դժբախտ պատահար՝ երջանիկ ավարտով. 7-րդ հարկի պատուհանից ընկած աղջիկը հրաշքով է փրկվել
19-ամյա աղջիկը 7-րդ հարկի պատուհանից ընկել է և հայտնվել 6-րդ հարկի երկաթե ձողի վրա:

Երկաթե ձողից և շենքի պատից մի կերպ կառչած, 19-ամյա Քրիստինեն մնացել է մոտ կես ժամ: Աղջկան նկատել են շենքի բնակիչները:

Հարևաններին թվացել էր, թե աղջիկը փորձում է ինքնասպան լինել: Քրիստինեն արձագանքել է հարևանների կանչերին ու ասել, որ պատահաբար ընկել է 7-րդ հարկից: Ականատեսները պատմում են, որ աղջիկն իրեն չի կորցրել ու համբերատար սպասել է փրկարարներին:

Քրիստինեն տանը մենակ է եղել: Հարևանների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ աղջիկը պատուհանից փոշին էր թափ տալիս: 

Աղջկան փրկարարները գտան շուկային վիճակում, դրսում՝ երկաթե ձողի վրա մնալու հետևանքով աղջիկը սառել էր: Փակ էին 6-րդ և 7-րդ հարկերի բնակարանների դռները և փրկարարները որոշեցին 8-րդ հարկից 6-րդ հարկ իջնել պարաններով:

Սա արդեն փրկարարների օպերատիվ նկարահանումն է: Աղջկան 6-րդ հարկից շարժասանդուղքով իջեցնում են ներքև: Այնուհետև տեղափոխում են հիվանդանոց: 19-ամյա աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, նա շուտով կապաքինվի: