Array ( [mr_id] => 89729 [mr_node] => 78329 [mr_media] => 78113 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78113 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78113.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 11:06:36 )
Facebook Instagram Youtube
Բաքվի ջարդեր - 30․ 1990-ի հունվարի 13-ին Բաքվի հայերի դեմ բռնությունները վերածվեցին ջարդերի
Այս օրերին լրանում է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը:

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվի հայերի դեմ սկսված մասսայական բռնությունները վերածվեցին ջարդերի: Ոճրագործությունները սկսվել էին ավելի վաղ, փոքր միջադեպերով: Ջարդերն իրականացնող ազգայնականները լայն աջակցություն էին ստանում պետական կառույցներից ու իրավապահ մարմիններից։ Մոտ 7 օր տևած ջարդերից հետո Բաքուն գրեթե ամբողջությամբ հայաթափվեց. մոտ 250 հազար հայեր տեղահանվեցին և կոտորվեցին, հազարավորները՝ անհետ կորան։ Ադրբեջանի իշխանությունները կատարվածը բարդեցին այսպես կոչված «խուլիգանական տարրերին»՝ մինչդեռ կառավարական ուղղորդումը՝ անհերքելի էր։