Array ( [mr_id] => 89745 [mr_node] => 78336 [mr_media] => 78120 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78120 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78120.jpg [media_name] => Ani - Varchapet cicernakaberd copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 13:56:45 )
Facebook Instagram Youtube
Հարգանքի տուրք է մատուցվել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Հայերին ծեծելով ու մերկացնելով սպանում էին տասնյակ վկաների աչքի առաջ` վկայում են ադրբեջանցիները:

Լրագրողներին ու բոլորին ցնցած ողբերգությունը՝ Բաքվի հայերի ջարդը ցեղասպանություն էր: Վերապրածների առաջին ու արդեն երեք տասնամյակ կրկնվող պահանջն է, որ իրենց հետ տեղի ունեցածը ստանա արժանի գնահատական:

30 տարի առաջ ճիշտ այսօրը՝ հունվարի 13-ին սկսվեց գազազած ու ուղղորդված ամբոխի ոճիրը: Հարձակումներ հանրային տրանսպորտում, ներխուժումներ հայերի տներ ու հրկիզումներ: Հայերին ծեծելով ու մերկացնելով սպանում էին տասնյակ վկաների աչքի առաջ: Վկայում են ադրբեջանցիները:

Ջարդի բուն շաբաթվա ընթացքում հայերի մեծ մասն արդեն փախել էր Բաքվից: Քաղաքում 250 հազար հայից մնացել էր 30 հազարը: Հիմնականում անօգնական տարեցներ, հիվանդներ և նրանց խնամողները: Նրանք, ովքեր փրկվել են, հասել Երևան, հիշում են և հիշեցնում փրկության ու ողբերգության սարսափ-պատմությունները:

Ներադրբեջանական և ներխորհրդային քաղաքական պայքարի ֆոնին սկսված կոտորածը խորհրդային ուժերը դադարեցրին միայն մեկ շաբաթ անց: Եվ հենց սա էլ օգտագործելով, պատասխանատվությունից խուսափելու համար, Ադրբեջանի իշխանությունները կատարվածի համար մեղադրեցին խուլիգանական խմբերի: Այս օրերին աղմկում են խորհրդային տանկերի բերած սև հունվարի մասին՝ փորձելով այդպես կոծկել հանցանքը, խլացնել իրական մեղավորներին պատժելու պահանջը:

Բաքվի ջարդերն իրականում սկսվել են Սումգայիթից հետո, ոչ թե 90-ի հունվարին, այլ 88-ի գարնանը, երբ Ադրբեջանը հասկացավ, որ Սումգայիթի համար չի պատժվում:

Ծիծեռնակաբերդի բարձունքում, այն հատվածում, որտեղ Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի ջարդերի ժամանակ զոհվածների հուշաքարերն են. սգո և հիշատակի արարողություն է՝ Հայաստանի քաղաքական և հոգևոր վերնախավի մասնակցությամբ: Վարչապետ Փաշինյանն ավելի ուշ ուղերձով արձանագրում է՝ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման և հաշտության հասնելու ժամանակաշրջան:

Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, Ռամիլ Սաֆարովի հերոսացմանը, 2016-ի ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգմանը և սպանությանը: Հայատյացությունը Բաքվի պետական քաղաքականությունն է: Վարչապետն ընդգծում է՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն Ադրբեջանը չի ունենալու: Հայաստանը, Արցախը և սփյուռքը ներդնելու են ամբողջ ներուժը՝ ապահովելու հայերի գոյության իրավունքը իրենց պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում: