Array ( [mr_id] => 89750 [mr_node] => 78337 [mr_media] => 78121 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78121 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78121.jpg [media_name] => d518984944dbecd0284744e94098fcc4.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 14:00:54 )
Facebook Instagram Youtube
Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է նորակառույց զորանոցի բացմանը
Նոր զորանոցները նախագծելիս հաշվի են առել նաև առկա մարտահրավերները: Դրանք ոչ միայն հարմարավետ են, այլև անհամեմատ անվտանգ:

Նախագահ Բակո Սահակյանն առաջնագծից ոչ հեռու, ուժային թևի ներկայացուցիչների հետ քննարկել է բանակաշինության ոլորտում նախորդ տարվա ձեռքբերումները: Պաշտպանության բանակի հրամանատարը վստահեցրել է՝ արդյունքն առաջնագծում ակներև է:

Ծառայության ու կենցաղի պայմանները բարելավվում են նաև մշտական տեղակայման վայրերում: Հերթական նորակառույց զորանոցի բացումը դրա դրսևորումներից մեկն է: Նոր զորանոցն ապահովված է անհրաժեշտ գույքով:

Նոր զորանոցները նախագծելիս հաշվի են առել նաև առկա մարտահրավերները: Դրանք ոչ միայն հարմարավետ են, այլև անհամեմատ անվտանգ:

Ուշադրության կենտրոնում առաջին հերթին սահմանամերձ զորանոցներն են, սակայն համեմատաբար խորքում գտնվող զորանոցները ևս ուշադրությունից դուրս չեն մնացել:

Երկրի ղեկավարին ներկայացրել են նաև պահեստային նոր տնտեսության, զորամասի բուժկետի նոր պայմանները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը, զինծառայողների պայմանների բարելավումը միշտ եղել է և կմնա պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: