Array ( [mr_id] => 89746 [mr_node] => 78338 [mr_media] => 78122 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78122 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78122.jpg [media_name] => Hrayr-Tovmasyan-640x400.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 14:05:06 )
Facebook Instagram Youtube
Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործը կապ չունի ՍԴ ճգնաժամի հետ
Հրայր Թովմասյանը տարեվերջին հայտարարեց, որ իրեն նախազգուշացրել էին, որ հրաժարական չտալու դեպքում իր նկատմամբ քրեական գործ է հարուցվելու:

Արարատ Միրզոյանը համարում է, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա և այն դեռևս հանգուցալուծում չի ստացել: Միևնույն ժամանակ Միրզոյանը համարում է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կապ չունի Սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ:

Հրայր Թովմասյանը տարեվերջին հայտարարեց, որ իրեն նախազգուշացրել էին, որ հրաժարական չտալու դեպքում իր նկատմամբ քրեական գործ է հարուցվելու: Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ չգիտի, թե ինչի մասին է խոսում Թովմասյանը: Նա պնդեց, որ Թովմասյանի նկատմամբ իշխանությունը քաղաքական հետապնդում չի իրականացնում:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի թնջուկի հարթման համար աշխատանքային բազմաթիվ ուղղություններ կան և իրենց համար գերնպատակ չէ Հրայր Թովմասյանին Սահմանադրական Դատարանից հեռացնելը: Միրզոյանը տեղեկացրեց, որ Սուրբծննդյան պատարագին, որտեղ Թովմասյանը քաղաքական իշխանության կողքին մասնակցել էր արարողությանը, չեն խոսել Սահմանադրական դատարանի խնդիրների մասին: