Array ( [mr_id] => 89759 [mr_node] => 78339 [mr_media] => 78123 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78123 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78123.jpg [media_name] => 1269604.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 14:15:50 )
Facebook Instagram Youtube
Գործադուլի պատճառով հունվարի 14-ին Ryanair-ի թռիչքները կարող են հետաձգվել կամ չեղարկվել
Քաղավիացիայի ղեկավարը խորհուրդ է տվել լոուքսոտեներից օգտվողներին՝ տող առ տող կարդալ տեղեկությունները, չուշանալ նույնիսկ մեկ րոպե: Ryanair -ը թռիքչին պատրաստվում է ընդամենը 25 րոպեում, ուշացողները տոմսերը կկորցնեն:

Փոքր խնդիր՝ իտալացի կարգավարներից: Նրանք Հայաստանում առաջին լոուքոստերի առաջին թռիչքի օրը որոշել են գործադուլ անել: Հայ ուղևորներն առաջին անգամ հունվարի 14-ին պետք է բյուջետային, էժան տոմսերով թռնեին Միլան ու Հռոմ:

Անհանգստացնող լուրից բացի, Տաթևիկ Ռևազյանը եկել է խորհուրդներ տալու: Բյուջետային ավիաընկերություն դեռ չի նշանակում միայն էժան տոմսեր, նշանակում է՝ էժան տոմսերի հնարավորություն: Ու այս անգամ ոչ թե, որպես քաղավիացիայի ղեկավար, այլ նաև շատ ճանապարհորդած քաղաքացի, խորհուրդներ է տալիս լոուքսոտեներից օգտվողներին՝ տող առ տող կարդալ տեղեկությունները, չուշանալ նույնիսկ մեկ րոպե: Ryanair -ը թռիքչին պատրաստվում է ընդամենը 25 րոպեում, ուշացողները տոմսերը կկորցնեն:

Տաթևիկ Ռևազյանն ամփոփում է նաև նոր ավիաուղղությունների համար սահմանված արտոնությունը: Եթե մինչև օդի փող կոչվածը հանելը կար 6-7 ուղղություն դեպի Եվրոպա, այսուհետև դրանց թիվը կհասնի մոտ 17-ի: Իսկ այս պահին հայկական քաղավիացիան պատրաստվում է մեծ աուդիտի: Եվրամիության հանձնաժողովը փետրվարի սկզբին կլինի Հայաստանում՝ կոմիտեում աուդիտ անցկացնելու: