Array ( [mr_id] => 89764 [mr_node] => 78340 [mr_media] => 78124 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78124 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78124.jpg [media_name] => baqvi-jarder.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 14:20:26 )
Facebook Instagram Youtube
Բաքվի ջարդերից փրկվածների մոտ կեսը բնակություն է հաստատել Արցախում
Վեց օրվա ընթացքում՝ հունվարի 13-19-ը Բաքվում սպանված հայերի թիվը տատանվում է 150-300-ի միջակայքում:

Ջարդարարները բազմազգ Բաքվում հայերին սպանում էին կազմակերպված ու ընտրողաբար: Քաղաքագետները կասկած չունեն՝ կազմակերպման գործընթացը սկսվել էր դեռ մի քանի ամիս առաջ: 

Խոսքը այս քարտեզի մասին է, որի պատճեներն ու հայերի ցուցակները կային ջարդարարների ձեռքին: Անգամ տների վրա էին գրություններ արվել: Բաքվի կենտրոնական իշխանության իմացությամբ ու աջակցությամբ՝ Բաքուն հայաթափելու ծրագիրը վստահվել էր Ադրբեջանի ժողովրդական ճակատին: Վեց օրվա ընթացքում՝ հունվարի 13-19-ը Բաքվում սպանված հայերի թիվը տատանվում է 150-300-ի միջակայքում: Հնարավոր է ավելի շատ զոհ լիներ, եթե Սումգայիթյան ջարդերից հետո հայերը հեռացած չլինեին Բաքվից: 250 հազար հայերի 1/5-ն էր մնացել Բաքվում:

Բաքվի ջարդերից փրկվածների մոտ կեսը ի սկզբանե հաստատվեց Արցախում, շատերը տարիների ընթացքում հեռացան նաև Արցախից: 

Արցախում հաստատված փախստականների խնդիրները լուծելու հոգսը Արցախի կառավարության ուսերին է: Միջազգային կազմակերպությունները ադրբեջանահայերին փախստականի կարգավիճակ չեն տալիս: 2019-ի գարնանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ Արցախի փախստականների միության ղեկավարի հանդիպումը միջազգային կառույցների հետ սակավաթիվ շփումներից մեկն էր, որից հետո ըստ էության, որևէ փոփոխություն չեղավ: