Array ( [mr_id] => 89752 [mr_node] => 78341 [mr_media] => 63881 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63881 [media_album] => 8 [media_path] => media/2016/12/63881.jpg [media_name] => 858974 (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-20 15:14:11 )
Facebook Instagram Youtube
ՊԵԿ-ը 2020-ին չեզոքացնելու է ավտոներկրման ժամանակավոր եկամտային էֆեկտը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն:

Աջ և ձախ ղեկային բաշխմամբ ավտոներկրողներն են: Նրանք լրագրողներին տեղեկացրին, որ 2019-ի վերջին հասցրել են մեքենաներ ներմուծել Հայաստան, սակայն բրոքերի ծանրաբեռնված լինելու պատճառով չեն հասցրել մաքսազերծման ձևակերպումներ կատարել:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք շուրջօրյա ռեժիմով են աշխատել, միայն դեկտեմբերի 31-ին, ժամը 22:30-ին դադարեցրել են աշխատանքը, քանի որ, ըստ նրա բոլոր մեքենաները մաքսազերծված են եղել: Մնացած հարցերի պատասխանները իր տեղակալը կտա: 

Անցած տարվա ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 ավտոմեքենա, 2018-ին՝ 64 հազար: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով, ավտոմեքենաների ներմուծմամբ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 95 մլրդ դրամ՝ 58 մլրդ դրամով ավելի նախորդ տարուց: Ըստ Անանյանի՝ 2020-ին մեքենաների աննախադեպ ներհոսք չի լինելու. ինչպես է այդ դեպքում, ՊԵԿ-ը կատարելու բյուջետային ծրագրած ցուցանիշները:

Շոուբիզնեսի ներկայացուցիչների հայտարարագրեր ներկայացնողների թիվն ավելացել է՝ հասնելով 20-ի: Դավիթ Անանյանի խոսքով՝ այս տարի էլ նրանք ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում կլինեն: Դավիթ Անանյանը բացատրեց, թե ինչու է ՊԵԿ-ը հետևում շոուբիզնեսի ներկայացուցիչներին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն: 

Դավիթ Անանյանն անդրադարձավ ՊԵԿ-ում 800 մլն. դրամով պարգևավճարների ավելացմանը: Նա հայտնեց, որ կառույցում խնդիր են դրել արժանապատիվ գումարի չափ ապահովել աշխատակիցների համար, որպեսզի որակյալ մասնագետները չհեռանան: Անցած տարի ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել է աշխատանքից, մի մասը՝ սեփական դիմումի համաձայն, մի մասն էլ՝ կրճատումով:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ ամանորին 32 տոկոս ավելի շատ ՀԴՄ-է տրամադրվել, նախորդ տարվա համեմատ: Առևտրաշրջանառությունը 22 տոկոս ավելացել է: ՊԵԿ նախագահը, սակայն, զարմացած է՝ մարզերում առևտրաշրջանառություն ավելի է մեծացել, քան Երևանում:

Դավիթ Անանյանը, սակայն, խնդիրների մասին էլ խոսեց և տեղեկացրեց, որ մարզերում շատ հաճախ ապրանքները պարտքով են տրամադրում բնակիչներին, որն էլ ՀԴՄ չտրամադրելու պատճառ է դառնում: Անանյանը հայտնեց, որ առաջիկայում հանրային հատվածի հետ կքննարկեն ՀԴՄ չտրամադրելու դեպքում մեխանիզմներ կիրառելու, գուցե նաև տեսախցիկներ տեղադրելու միջոցով: