Array ( [mr_id] => 89753 [mr_node] => 78342 [mr_media] => 78125 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78125 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78125.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 15:32:59 )
Facebook Instagram Youtube
«Հարսանիք թիկունքում»․ Էկրանավորման լայնածավալ աշխատանքները կսկսվեն փետրվարին
Ապրիլյան քառօրյա պատերազմի, թիկունքի, առաջնագիծ մեկնած ու կռված տղաների մասին պատմող երկու գործողությամբ պիեսը հիմնված է իրական դեպքերի վրա։

«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման նախնական փորձերն արվում են նույն բեմում, որտեղ 2018 թվականին առաջին անգամ բեմադրվեց հանրահայտ ներկայացումը: «Հարսանիք թիկունքումը» կշարունակի հանդիսատեսին հուզել նաև մեծ էկրանին:

Ներկայացման էկրանավորման ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է: Ռեժիսորը խոստովանում է` հարազատ վայրում աշխատելը մեծացնում է պատասխանատվությունն ու հուզմունքը: 

Սյուժեում և դերասանական կազմում փոփոխություններ չեն լինի: Ստեղծագործական թիմը իմպրովիզներից հնարավորության դեպքում կխուսափի: 

Դերասաններն արդեն բեմում կաշխատեն ոչ թե հանդիսատեսի, այլ տեսախցիկների առջև: Նրանց խոսքով` էկրանավորումն իր դժվարություններն ունի. բեմում էմոցիոնալ առումով ավելի հեշտ է աշխատել: 

Ապրիլյան քառօրյա պատերազմի, թիկունքի, առաջնագիծ մեկնած ու կռված տղաների մասին պատմող երկու գործողությամբ պիեսը հիմնված է իրական դեպքերի վրա: Ավելի քան 65 անգամ բեմ բարձրացած ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում, Միացյալ նահանգներում ու Բեյրութում: Էկրանավորման լայնածավալ աշխատանքները կսկսվեն փետրվարին: