Array ( [mr_id] => 89765 [mr_node] => 78343 [mr_media] => 78126 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78126 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78126.jpg [media_name] => Davo - Iran cuycer copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 16:23:31 )
Facebook Instagram Youtube
Իրանում ցուցարարները վրդովված են ուկրաինական օդանավի խոցման պատճառով
Ցույցերը ցրելու ժամանակ ոստիկանությունը պատահաբար բերման է ենթարկել Մեծ Բրիտանիայի դեսպանին: Նրան բացատրել են, որ ցույցերին այլևս չմասնակցի ու ազատ են արձակել:

Իրանում ցույցերի մասին համացանցում հակասական տեղեկությունների տարափ է: Տարածվում են տեսանյութեր, որոնց հեղինակները պնդում են, որ իշխանությունը զենք է գործադրել բողոքը ճնշելու համար: 

Իրավապահները կտրականապես հերքում են, զենք չի կիրառվել: Ցույցերը ցրելու ժամանակ, սակայն, ոստիկանությունը պատահաբար բերման է ենթարկել նաև Մեծ Բրիտանիայի դեսպանին: Նրան բացատրել են, որ ցույցերին այլևս չմասնակցի ու ազատ են արձակել: 

Բրիտանական դեսպանատան մոտ ցույցեր են սկսել իշխանամետ խմբերը: Նրանք պահանջում են փակել դեսպանատունը՝ պնդելով, որ բրիտանացիները խռովություն են հրահրում: Իրավիճակն ավելի է լարվել, երբ Դոնալդ Թրամփը թվիթերում պարսկերեն դիմել է Իրանի իշխանությանը: 

Սրան պատասխանել է Իրանի ԱԳ նախարարությունը: Դոնալդ Թրամփը ևս մեկ պարսկերեն գրառում է արել՝ նշելով, որ պատժամիջոցները ստիպելու են նստել բանակցային սեղանի շուրջ: