Array ( [mr_id] => 89766 [mr_node] => 78344 [mr_media] => 78127 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78127 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78127.jpg [media_name] => 185-0__2017-09-20-20-52-42.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 17:06:03 )
Facebook Instagram Youtube
Բուժաշխատողները բողոքում են ծննդատների լուծարման դեմ
Բուժաշխատողները պնդում են՝ կորցնում են իրենց աշխատանքը։

Սպասվող ծնունդը Եղվարդի ծննդատուն չհասավ: Բուժհաստատության լուծարման մասին լուրն իմանալուց հետո քաղաքացին դիմել է Երևանի ծննդատներից մեկը: Առողջապահության նախարարի որոշմամբ պետք է փակվեն այն ծննդատները, որոնք չեն համապատասխանում գնահատման չափանիշներին: 

Եղվարդի ծննդատունը սպասարկում է 18 գյուղ: Անցած տարի այյնտեղ ծնվել է 136 երեխա: Այս փաստը չի բավարարել առողջապահության նախարարությանը: Ըստ այդ որոշման, այն ծննդատները որոնք տարվա կտրվածքով 150-ից պակաս ծնունդ են ընդունում կամ մասնագետների պակաս ունեն, պետք է լուծարվեն: Քաղաքացիներին առաջարկում եմ դիմել այլ բուժհաստատություններ: Բժշիկները համաձայն չեն այս որոշման հետ և կարծում են, որ ծննդատների թվի նվազման հետևանքով մյուսները կարող են գերծանրաբեռնված աշխատել: 

Քիչ թվով ծնունդներ են ընդունում նաև Աչաջուրում: Տարեկան՝ 110-ից 120: Այս ծննդատունը փակման ծանուցագիր ստացել է, սակայն բուժաշխատողները և համայքնի բնակիչները դեմ են որոշմանը: 

Առողջապահության պատասխանատուները հայտարարել են, որ ծննդատները փակելու պատճառներից մեկն էլ մահվան դեպքերը կանխելն է: Ընդհանուր առմամբ, լուծարման փուլում է հայաստանի 10 ծննդատուն: Ինքնալուծարվել են Ջերմուկի և Գառնիի հիմնարկները: