Array ( [mr_id] => 89757 [mr_node] => 78345 [mr_media] => 78128 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78128 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78128.jpg [media_name] => Davo - Abxazia hrajarakan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 17:08:19 )
Facebook Instagram Youtube
Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահի նոր ընտրությունը կկայանա մարտի 22-ին։

Աբխազական ըմբոստության 4-րդ օրը սկսվեց ոչ մարդաշատ հավաքով նախագահի գրավված նստավայրի մոտ: Սուխում ժամանեց Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը: Նա Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի հետ կազմակերպեց Աբխազիայի նախագահի ու ընդդիմության հանդիպումը: 

Հետո մի քանի հարյուր ցուցարար մեկնեց Աբխազիայի նախագահի առանձնատուն՝ պահանջելով նրա հրաժարականը: Քիչ անց ցուցարարներին կարդացին հրաժարականի տեքստը: 

Ավելին, Ռաուլ Հաջիմբան հրաժարվել է մասնակցել մարտի 22-ին նախանշված նախագահական արտահերթ ընտրությանը: 

Խորհրդարանը ընդունել է նախագահի հրաժարականը, ընդդիմությունը քննարկում է թեկնածու առաջադրելու հարցը: Սեպտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն էլ դատարանը չեղարկել է: