Array ( [mr_id] => 89763 [mr_node] => 78346 [mr_media] => 78129 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78129 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78129.jpg [media_name] => զարթոնք մուտք.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-13 17:20:41 )
Facebook Instagram Youtube
Զարթոնքի համագյուղացիները շարունակում են միմյանց մեղադրել հանցագործության մեջ
Զարթոնքի ղեկավարը մտահոգված է գյուղում տիրող անառողջ մթնոլորտով:

  
Զարթոնք համայնքի բնակիչները հավաքվել էին Արմավիրի մարզային դատախազության մոտ ու պահանջում էին կալանքից ստորագրությամբ ազատել իրենց համագյուղացի Հրայր Պողոսյանին, որը մեղադրվում է փայտով հարվածելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ի գիշերը՝ Զարթոնքում՝ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանի համախոհների ու նրանց հակառակորդների միջև: Եղել է վիճաբանություն, հետո դանակահարություն, մի քանի հոգի վիրավորվել են, 4-ը՝ ձերբակալվել: երկուսին ստարգրությամբ ազատել են, երկուսին կալանավորել: Նրանցից մեկը նախկին գյուղապետի եղբորոդին է, մյուսն անցյալ տարի գյուղապետի տան մոտ ակցիայի կազմակերպիչների մեջ էր: Այդ ժամանակ գյուղապետի թոռը օդ էր կրակել, որից հետո էլ նա հրաժարական տվեց: 

Պարույր Սարգսյանն էլ է պնդում , որ իր եղբորորդուն կալանավորել են անհիմն, քանի որ միջադեպին չի մասնակցել: 


Զարթոնքի ղեկավար Սամվել Աղաջանյանը մտահոգված է գյուղում տիրող անառողջ մթնոլորտով: 

Սամվել Աղաջանյանը բազմիցս փորձել է հաշտեցնել կողմերին, բայց՝ ապարդյուն: Նրա խոսքով՝ խնդիրը հնարավոր չէ լուծել ոչ իրավապահների , ոչ էլ իր միջամտությամբ: Գյուղացիներն իրենց կամքով պետք է վերջ դնեն արդեն 10ն ամիս շարունակվող անհաշտությանը: