Array ( [mr_id] => 89762 [mr_node] => 78348 [mr_media] => 78131 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78131 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78131.jpg [media_name] => Avetis Arami 23 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 11:47:21 )
Facebook Instagram Youtube
Արամի 23 հասցեն դարձել է վաղուց չլուծված հիմնախնդիրների կծիկ
Ուղիղ մեկ տարի ձգձվող շինարարությունը, իրար հաջորդող թղթաբանական խառնաշփոթից հետո էլ բառի բուն իմաստով, մնաց օդի մեջ:

Արամի 23-ում սա միակ փլուզված կառույցը չէ: Կից նորակառույց շենքի շինարարության պատճառով անցած տարի փլուզվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հասարակական կազմակերպությանը պատկանող շենքի մի հատվածը: Մեկ տարվա ընթացքում աստիճանաբար քանդվեցին այդ շարքում գտնվող տների պատերը: Փլուզվեցին տանիքները, իսկ պատերի ճաքերից կարելի է ենթադրել, որ անգամ մեկ քայլ անելու դեպքում ամբողջ շենքը կարող է փոսը գլորվել: 

Ուղիղ մեկ տարի ձգձվող շինարարությունը, իրար հաջորդող թղթաբանական խառնաշփոթից հետո էլ բառի բուն իմաստով, մնաց օդի մեջ: 

Հակոբ Կարապետյանը նշեց, որ ցավում է, որ քննարկմանը ներկա չէ «Ի Էմ Սի»-ի ներկայացուցիչը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ, որպեսզի բնակիչն իր հարցերն ու դժգոհությունները նրան ուղղեր: խնդիրն, ըստ ՀԿ-ի, քաղաքապետարանի իրավասության տիրույթում չէ: անդրադառնալով ՀԱյաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբին, նա հորդորեց տարբերել 2 առանձին կազմակերպություն՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հասարակական կազմակերպություն, որի նախագահը Տիգրան Հեքեքյանն է, և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ը, որը պատկանում է Երևանի քաղաքապետարանին:

Փոքրիկ երգիչների համար տարածք հատկացվեց դպրոցում, իսկ գրասենյակի համար վարձակալվեց շենք, որի վարձակալության գումարը պետք է տար «Ի ԷՄ Ս»-ին, սակայն Հեքեքյանը պնդում է, որ ստացան միայն 2 ամսվա գումար, մնացածը ստիպված իրենք են վճարում: Սակայն այս խառը պատմության ամենամեծ հանգույցը սա չէ: Տիգրան Հեքեքյանի, Մշակույթի նախարարության, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա»-ի, «Էյ Էմ Սի» ՓԲԸ-ն և Երեւանի քաղաքապետարանի միջև կնքվել էր հնգակողմ պայմանագիր, որի ժամկետը 2019 թվականի մայիսի 31-ին լրացել էր: Նախագիծը չիրականացավ այն պատճառով, որ «Էյ Էմ Սի» ՓԲԸ-ն վճարումները չկատարեց:

Տիգրան Հեքեքյանը մեջբերեց օրենքն ու հարցն ուղղեց քաղաքապետարանին:

Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ իտալացիները որոշել են «Հայ փոքրիկ երգիչներին» դատի տալ, քանի որ ներկայացված նախագծով վճարող կողմն իրենք են, «Ի Էմ ՍԻ-ն» պետք է վճարի իրենց, իրենք էլ՝ իտալացիներին՝ պայմանագիրն է այդպես կնքվել։