Array ( [mr_id] => 89767 [mr_node] => 78350 [mr_media] => 78132 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78132 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78132.jpg [media_name] => marcos.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 12:07:11 )
Facebook Instagram Youtube
Մարկոս Պիզելին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան
Տոներից հետո Հայաստան վերադառնալուց և «Արարատ Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո, հայտնի է դարձել, որ Պիզելիի մոտ կրկնվել է ծնկի վնասվածքը:

Մարկոս Պիզելին կարիերան ավարտելու որոշումը կայացրել է վնասվածքի պատճառով: Տոներից հետո Հայաստան վերադառնալուց և «Արարատ Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո, հայտնի է դարձել, որ Պիզելիի մոտ կրկնվել է ծնկի վնասվածքը:

Պիզելին հրաժարվեց ոչ միայն վիրահատությունից, նաև՝ կարիերան շարունակելուց: Նա Հայաստանում իր կարիերան սկսել է Արարատից, 2006 թվականին: 2008-ին բրազիլացի ֆուտբոլիստը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և միացել ազգային հավաքականին: Երկրի գլխավոր ֆուտբոլային թիմում անցկացրած 68 խաղում նա խփել է 11 գոլ: 

Հավաքականի ամենահուսալի, ամենաաշխատասեր ֆուտբոլիստներից մեկն ավարտեց կարիերան 35 տարեկանում: Մարկոսի ներկայությամբ ազգային թիմը հուսալի խաղ ուներ առջևի գծում, կենտրոնում: Հիմա՝ ազգային թիմի մարզչական շտաբը պետք է մտածի թիմի 8 համարին արժանի փոխարինող գտնելու և նրա բաց լրացնելու մասին: