Array ( [mr_id] => 89785 [mr_node] => 78351 [mr_media] => 78134 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78134 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78134.jpg [media_name] => Bakvi jarder.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 14:04:05 )
Facebook Instagram Youtube
Բաքվի ջարդեր – 30. 6 օր տևած վայրագությունների հետևանքով Բաքուն հայաթափվեց
Հայերի մի մասը դաժան սպանդի զոհ դարձավ, իսկ մյուս մասը բռնի տեղահանվեց: Բաքվի փախստականները ունեզրկվեցին՝ կորցրեցին ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, փող:

Բաքվում բռնկված ցույցերը 30 տարի առաջ՝ հենց այս օրերին վերածվեցին արյունահեղության; թիրախում քաղաքի հայ բնակիչներն էին: Ցույցերն ուղեկցվում էին «Մահ հայերին», «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն առանց հայերի» կոչերով: «Ադրբեջանի Ժողովրդական ճակատի» կազմակերպած ցույցերից հետո ադրբեջանցիները, իրենց ձեռքում ունենալով հայերի բնակարանների տեղանշումով քարտեզներ, խմբերով հարձակվում էին՝ սպանելով և խոշտանգելով հայկական համայնքի վերջին ներկայացուցիչներին: 

ԽՍՀՄ վերնախավը չնայած տեղյակ էր Բաքվի իրադարձություններին, սակայն չէր միջամտում: Հատկապես, որ այդ օրերին Բաքվում էին գտնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը և կային բավարար թվով զինվորական ստորաբաժանումներ, որոնք կարող էին հանդարտեցնել իրավիճակը: Միայն հունվարի 19-ին Գորբաչովը արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր ստորագրեց, երբ արդեն վտանգվել էր խորհրդային իշխանությունը:

6 օր տևած վայրագությունների հետևանքով Բաքուն հայաթափվեց: Հայերի մի մասը դաժան սպանդի զոհ դարձավ, իսկ մյուս մասը բռնի տեղահանվեց: Բաքվի փախստականները ունեզրկվեցին՝ կորցրեցին ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, փող: 

Վերջին 100 տարում հայերը բաքվում ենթարկվել են 3 մեծ ջարդի: Առաջինը 1905-ին էր, որի հետևանքով 3 օրում ավելի քան 200 հայ զոհվեց: Ջարդերը ուղեկցվում էին թալանով ու կողոպուտով: Սակայն մասշտաբով ու ծավալով ամենասարսափելին 1918-ի սեպտեմբերի 15-ի Բաքվի կոտորածն էր, որին զոհ գնաց 9-ից 15 հազար հայ: