Array ( [mr_id] => 89784 [mr_node] => 78352 [mr_media] => 78135 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78135 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78135.jpeg [media_name] => 5059-article20200114003533.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 14:07:20 )
Facebook Instagram Youtube
Բենեդիկտոս 16-րդը Ֆրանցիսկոսին կոչ է արել չքանդել կուսակրոնությունը
Ֆիլմում ու իրական կյանքում ռուս-ամերիկյան հանդիպման պես հիմա էլ թրենդային է Հռոմի երկու պապերի բանավեճը:

Կաթոլիկ եկեղեցում բացառիկ իրադարձություններ են: 600 տարվա մեջ առաջին անգամ հրաժարական տված պապը 6 տարի լռելուց հետո բացահայտ խոսեց: Բենեդիկտոս 16-րդը Ֆրանցիսկոսին կոչ է անում չքանդել կուսակրոնության ինստիտուտը: 

Խնդիրը Ամազոնում հոգևորականների պակասն է: Ֆրանցիսկոս պապը դիտարկում է այս տարածքում ամուսնացած հոգևորականներ ձեռնադրելու հնարավորությունը: Կարդինալների ճնշող մեծամասնությունը կողմ է: 

Լիբերալ պապին դեմ է պահպանողական պապը: Որոշում դեռ չկա, բայց երկու պապերի լարվածությունն աննախադեպ երևույթ է: Կաթոլիկ երկիշխանությունն իրական կյանքում համընկել է պապական երկիշխանությանը ևս մեկ, նոր ֆիլմում: 

Պաոլո Սորենտինոյի «Նոր Պապը» երիտասարդ պապի երկրորդ սեզոնն է: Այստեղ մի պապը կոմայի մեջ է, բայց այդ վիճակում զրուցում է նոր պապի հետ: Իրական կյանքում 6 տարվա լռության խախտումը նման է հենց կոմայի հաղթահարմանը: