Array ( [mr_id] => 89773 [mr_node] => 78355 [mr_media] => 78139 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78139 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78139.jpg [media_name] => 69792.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 15:09:16 )
Facebook Instagram Youtube
Armenia Airways-ը վերսկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր թռիչքները
Նկատի առնելով Իրանի օդային տարածքի օգտագործման վերաբերյալ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի վերջին հայտարարությունը՝ ընկերությունը դիմել են Իրանի դեսպանատուն և թռիչքագծի անվտանգ շահագործման երաշխիքներ ստացել:

Armenia Airways-ը hունվարի 14-ից վերսկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր թռիչքները: Ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշում է՝ նկատի առնելով Իրանի օդային տարածքի օգտագործման վերաբերյալ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի վերջին հայտարարությունը՝ դիմել են Իրանի դեսպանատուն և այդ երկրի օդային տարածքում թռիչքագծի անվտանգ շահագործման երաշխիքներ ստացել: Երաշխիքի անհրաժեշտությունն առաջացել է հունվարի 8-ի ավիաաղետից հետո: Թեհրանի երկնքում Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ խոցել էին մարդատար օդանավ: Զոհվել էր 176 մարդ: Դրանից հետո բազմաթիվ ավիաընկերություններ հայտարարել էին Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի ծոցերի օդային տարածքը շրջանցելու մասին: