Array ( [mr_id] => 89786 [mr_node] => 78356 [mr_media] => 78140 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78140 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78140.jpg [media_name] => Nane BAqvi Jarder.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 15:18:01 )
Facebook Instagram Youtube
Միջազգային կառույցները պետք է արձագանքեն ատելության դրսևորումներին
1990-ի Բաքվի ջարդը 88-ի Սումգայիթից հետո էր, երբ ադրբեջանցիները հասկացան, որ չեն պատժվում: Փորձագետները նկատում են, որ Ադրբեջանում արմատացած հայաֆոբիան և ռասիզմն անպատժելիության արդյունք են:

Բաքվի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ պետական սահմանին և Արցախի հետ շփման գծում կրակել հայկական գյուղերի խաղաղ բնակիչների և հայ զինծառայողների վրա: Բաքվի մեկ դար շարունակվող քաղաքականությունն է` հայաթափել բոլոր այն տարածքները, որոնց հանդեպ իրենք հավակնություններ ունեն:

Փորձագետները նկատում են, որ Ադրբեջանում արմատացած հայաֆոբիան և ռասիզմն անպատժելիության արդյունք են: 1990-ի Բաքվի ջարդն էլ 88-ի Սումգայիթից հետո էր, երբ ադրբեջանցիները հասկացան, որ չեն պատժվում: Զանգվածային ջարդերը պլանավորված էին նախապես, հայերի հասցեները ձեռքերին ադրբեջանցիները տուն առ տուն մտնում, թալանում, սպանում էին խաղաղ բնակչությանը:

Հայատյացությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով: Մանկապարտեզներից մինչև դպրոցական դասագրքեր, լրատվամիջոցներից մինչև խորհրդարան ու նախագահական պալատ:

Փորձագետների պնդմամբ այս քաղաքականությունը կշարունակվի և հնարավոր է մեղմվի , եթե միջազգային կառույցները պատշաճ և հստակ արձագանքեն ատելության բացահայտ դրսևորումներին: