Array ( [mr_id] => 89799 [mr_node] => 78357 [mr_media] => 60031 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 60031 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/60031.jpg [media_name] => Yerevan-sundown-and-Ararat-mountain.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-25 12:04:24 )
Facebook Instagram Youtube
Հայաստանը որակվել է բիզնեսի համար բարենպաստ և քիչ ռիսկային երկիր
Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցել է Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքով՝ նաև Ադրբեջանին: Արձագանքել էին Վրաստանն ու Ադրբեջանը:

Տնտեսական հաջող տարվա կանխատեսումներով՝ էկոնոմիկայի նախարարն ամփոփում է անցած տարին: 11 ամիսների տնտեսական ակտիվությունը 7.5 % է, սա հույս է տալիս, որ կունենանք առնվազն 7.5% տնտեսական աճ: Տարին ամփոփվել է նաև զբաղվածության աճով՝ 9 ամիսների արդյունքներով մասնավոր հատվածում 40 000 է աճը:

11 ամիսներին արտահանման ոլորտում եղել է նաև 9 տոկոս աճ: Արտահանման առաջատար ուղղությունները նույնն են՝ կոնյակի, ծխախոտի, պղնձի խտանյութի, ոսկու, ավելացել են մրգային գինիներն ու շոկոլադը: Օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 միլիոն դոլարով է ավելացել, սա 2018 թվականի համեմատ: Ուղղակի ներդրումների թիվը պակասել է՝ 60 միլիոն դոլար: Բայց նախարարը վստահ է, 2020-ն իրոք կլինի ներդրումների տարի:

Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցել է Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքով՝ նաև Ադրբեջանին: Արձագանքել էին Վրաստանն ու Ադրբեջանը: Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ դա սխալ գնահատական է, քանի որ հաշվի չեն առնված մեթոդոլոգիական հարցեր: Բաքուն էլ ասաց, որ Ադրբեջանը մեծ տարբերությամբ առաջ է Հայաստանից:

Եվս մեկ արձագանք, այս անգամ Համաշխարհային բանկի ցուցանիշներին: Դրանք ցույց էին տալիս, որ Հայաստանը 47-րդ հորիզոնականից իջել է 41-րդ տեղը: Տիգրան Խաչատրյանը պարզաբանում է՝ բոլոր չափանիշներով Հայաստանի ցուցանիշները նույնն են՝ պարզապես փոխվել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը:

Եվ երկու այլ միջազգային վարկանիշներում՝ Moody’s Fitch-ի տվյալով էլ, Հայաստանը որակվել է բիզնեսի համար բարենպաստ և քիչ ռիսկային երկիր: Օտարերկրյա ներդրումների օրենսդրությունը համահունչ է միջազգային պրակտիկային, ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունն ու թեթև արդյունաբերությունը ամենաբարենպաստ ներդրումային միջավայրն ունեն: