Array ( [mr_id] => 89777 [mr_node] => 78359 [mr_media] => 78143 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78143 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78143.jpg [media_name] => 40062_Manvel-Grigoryan_anvasaylak11_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 15:25:50 )
Facebook Instagram Youtube
Մանվել Գրիգորյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
Փաստաբանները բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, որպեսզի նրան բուժման նպատակով տեղափոխեն արտասահման, սակայն միջնորդությունները մերժվել են:

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փաստաբանների պնդմամբ, նրա վիճակը ծանր է: Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Մինչև այս փաստաբանները բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, որպեսզի նրան բուժման նպատակով տեղափոխեն արտասահման, սակայն միջնորդությունները մերժվել են: Գրիգորյանը մեղադրվում է զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: