Array ( [mr_id] => 89782 [mr_node] => 78360 [mr_media] => 78144 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78144 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78144.jpg [media_name] => Kalanavorvel_e_Ararati_ev_Vayoc_dzori_marzeri_datarani_datavoreh_2570.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 15:33:36 )
Facebook Instagram Youtube
Ինչու Խաչատուրովի փաստաբանը չի ներկայացել դատարան՝ Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվել է
Ըստ Դանիբեկյանի, դատարանն ուսումնասիրել է նախորդ նիստի արձանագրությունը և որևէ հիմք չկա արձանագրելու, որ պաշտպանական կողմի նկատմամբ եղել է սպառնալիք:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը գրավոր դիմել էր դատարանին ու հայտնել, որ չի ներկայանալու նիստին, քանի որ դատարանը գործի քննության ընթացքում չի ապահովում մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմն անբարենպաստ պայմաններում է, հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ, իսկ դատարանը որևէ միջոց չի ձեռնարկում՝ դրանք կանխելու համար:

Ըստ Դանիբեկյանի, դատարանն ուսումնասիրել է նախորդ նիստի արձանագրությունը և որևէ հիմք չկա արձանագրելու, որ պաշտպանական կողմի նկատմամբ եղել է սպառնալիք: Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ այլ պաշտպան չունի այս պահին: Դատավորը տեղեկացրեց, որ Միհրան Պողոսյանի բացակայությամբ հնարավոր չէ շարունակել նիստը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց, նշելով, որ չեն ընդունում պաշտպանի հայցած ներողությունը և միջնորդեց դատական սանկցիա կիրառել նրա նկատմամբ:

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց,որ Միհրան Պողոսյանը իր դիմումով ներողություն է հայցում ոչ թե դատախազներից, այլ նիստի այն մասնակիցներից, ովքեր նախորդ դատական նիստին պատշաճ վարքագիծ են դրսևորել: Հետո անդրադարձավ Պողոսյանի դիմումին:

Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց նաև, որ Միհրան Պողոսյանի՝ երեք նիստի անընդմեջ բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի առաջարկել նոր պաշտպան հրավիրել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 21-ին: