Array ( [mr_id] => 89801 [mr_node] => 78362 [mr_media] => 78146 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78146 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78146.jpg [media_name] => mailservice-1-17.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 15:48:52 )
Facebook Instagram Youtube
Օպերային սկանդալ. Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհու հետ
Ռենե Մասիսը հայտնել է, որ իր հետ երկու օր առաջ է կապ հաստատել միջացառման կազմակերպիչ ասոցիացիան ու խնդրել, որպեսզի նախապես հրավիրված Ռուզան Մանթաշյանը ելույթ չունենա:

Փետրվարի 7, մոտ 100 տարվա պատմություն ունեցող Դրեզդենի Օպերային բալ: Հանրահայտ ամենամյա միջոցառմանը որպես կանոն ներկա է լինում տարբեր երկրների քաղաքական, մշակութային էլիտան, գործարար աշխարհը: Այդ օրը բեմ պետք է բարձրանար նաև հայուհին՝ սոպարնո Ռուզան Մանթաշյանը:

Ընդամենը մեկ նախադասություն ֆրանսիական «Ֆորում Օպերա» ամսագրում, և՝ սկանդալ հանդիսությունից մեկ ամիս առաջ: 
«Անհավանական է, բայց փաստ,-գրում է մասնագիտացված լրատվամիջոցը,- ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառով հրաժարվել է ելույթ ունենալ հայ սոպրանոյի հետ»: 

Եվ ինչ: Տենորը հաղթեց, սոպրանոյին խնդրեցին հեռանալ:

Միջադեպի մասին ֆեյսբուքում անմիջապես գրառում արեց Հասմիկ Պապյանը:

«Ուր ենք հասել»,- վրդովվում է օպերային երգչուհին, նշելով, որ օպերային թատրոնում այդպիսի դեպք չի հիշում ու պատրաստվում է բողոքի ձայն բարձրացնել:

Ադրբեջանցի տենոր Էյվազովը Աննա Նետրեբկոյի ամուսինն է: Մինչև այդ՝ 30 տարեկանում, ամուսնացած էր 70-ամյա երգչուհի Ադել Ֆեռարիի հետ: Սկանդալից հետո սոցցանցում հերքեց, թե ինքը հրաժարվել է երգել հայուհու հետ: Պնդում է, որ իր քաղաքական հայացքները երբեք չեն անդրադարձել մասնագիտության ու գործընկերների վրա: Որպես օրինակ է բերել այն, որ ժամանակին բեմ է բարձրացել տարբեր հայերի հետ: Էյվազովը նաև հրապարակել է Օպերա Բալի կազմակերպիչների հաղորդագրությունը, որում նշվում է, որ Ռուզան Մանթաշյանը փետրվարի 7-ին ելույթ չի ունենալու, որովհետև նրա հետ պայմանագիր չի կնքվել: Իրենց հերթին դրան արձագանքել են օպերային քննադատները: Վադիմ Ժուրավլյովն, օրինակ, հայտարարել է, որ վաղուց էր կասկածում, որ Նետրեբկոյի ընտանիքը գնել է կազմակերպիչների սայթը:

Պարզաբանող հայտարարություն տարածեց նաև Ռուզան Մանթաշյանը: Տեղեկացրեց, որ հրավիրող կողմի՝ կազմակերպիչների հետ օնլայն նամակագրություն է ունեցել սեպտեմբերից, և ամեն անգամ հաստատվել է, որ Մանթաշյանը մասնակցելու է համերգին: Քննարկել էին հնարավոր բոլոր խնդիրները՝ վիզայից մինչև ծրագիր: Ոչ մի խնդիր չէր ծագել: 15 նամակներից հետո վերջինը ստացել են հունվարի 10-ին, որտեղ հայտնել են, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղարկվում է, որովհետև Յուսիֆ Էյվազովն է հրաժարվել նրա հետ ելույթ ունենալ: