Array ( [mr_id] => 89787 [mr_node] => 78363 [mr_media] => 78147 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78147 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78147.jpg [media_name] => Ani Libia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 16:42:07 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողացել հաշտեցնել Լիբիայի երկու կառավարություններին
Լավրովը հայտարարել է՝ ահաբեկիչները Սիրիայից շարժվում են դեպի Լիբիա:

Ջերմ ողջույններով և ամուր գրկախառնություններով սկսված, 7 ժամ տևած բանակցություններն ավարտվում են անարդյունք: Մոսկվայում Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողանում հաշտեցնել Լիբիայի երկու կառավարություններին: Լիբիացի գեներալի և վարչապետի պահանջներն անհամատեղելի են: 
Հաֆթարը պահանջել է, որ իր բանակը մտնի մայրաքաղաք Տրիպոլի, և հրադադարի մոնիտորինգի միջազգային խմբից հեռացվի Թուրքիան, որն աջակցում է վարչապետ Սարաջին: Սարաջը պահանջել է, որ Հաֆթարի զորքը հետ քաշվի դեպի այն դիրքերը, որտեղ մինչև մայրաքաղաքի վրա գրոհը սկսելն էր և պնդել է, որ ինքը լինի լիբիական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: 

Գեներալը Մոսկվայից հեռացել է՝ առանց ստորագրելու հրադադարի երկարաձգման համաձայնագիրը և արդեն տարածվում են լուրերը՝ Տրիպոլիի մատույցներում բախումները վերսկսվել են: 

Եվ ամենաուշագրավն այս խառնաշփոթի հաջորդ իսկ օրը Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունն է: 

Սիրիայի ահաբեկիչները տեղափոխվում են Լիբիա ճիշտ այն ժամանակ, երբ Թուրքիան է զորք ուղարկում Լիբիա, ճիշտ Թուրքիայի զորքի հետ: Բայց Ասադը գրոհում է իդլիբը: Այնտեղ այս պահին կատարվողն այնքան կարևոր է, որ հայտնվում է Թուրքիայի նախագահի ելույթի սկզբում և ամենաերկար հատվածում: 

Սիրիայի բանակին մեղադրելով 4-5 տարեկան երեխաներին սպանելու մեջ՝ Թուրքիայի նախագահը փորձում է փրկել հնարավորին չափ այն ահաբեկիչների, որոնք այդ երեխաներին օգտագործում են որպես կենդանի վահան: 

Եվ ավելին՝ էրդողանը Սիրիայի իշխանություններին մեղադրում է սիրիացի մերկ ու բոբիկ երեխաներին ու կանանց փախստական դարձնելու, սարսափելի ճանապարհներով Թուրքիա ուղարկելու մեջ, երբ մեկ դար առաջ Թուրքիան նույն այդ ճանապարհներին ցեղասպանում էր հայերին: